«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգներ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոսներ Լիլիթ Հարությունյանը և Էդմոնդ Բաղդասարյանը փետրվարի 29-ին մասնակցել են աղիների բորբոքային հիվանդությանը նվիրված միջազգային օնլայն կոնֆերանսի (IBD LIVE)։ Այն կազմակերպվել է աշխարհի ամենահեղինակավոր երեք հիվանդանոցներից մեկի՝ Քլիվլենդի կողմից:
Այս քննարկմանը մասնակցել են համաշխարհային հռչակ ունեցող մի շարք հիվանդանոցների փորձագետներ, ինչպիսիք են Մայոյի, Ռոչեստերի, Յելի, Ջոն Հոփքինսի հիվանդանոցները: Հայաստանն, ի դեպ, առաջին անգամ է մասնակցել այս միջազգային կոնֆերանսին, ինչի մասին նշել են հենց կազմակերպիչները։
Միջազգային ամենաբարձր հարթակում մեր երիտասարդ մասնագետները ներկայացրել են զեկույց «Ոչ բոլոր նեյկրոզվող գրանուլոմաներն են պայմանավորված տուբերկլյոզով․Կրոնի հիվանդությո՞ւն» թեմայով։ Բարդ կլինիկական դեպքի վարման տակտիկան միջազգային փորձագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել։
Համալսարանական հիվանդանոցի համար կարևոր է մեր երիտասարդ մասնագետների մասնակցությունը միջազգային հեղինակավոր կոնֆերանսին և մեր երկրի բժշկության արդյունքները օտարերկրյա փորձագետներին ներկայացնելը։
.png)